Առաջիկա օրերին Օհանյան-Օսկանյան դաշինքից դուրս կգա նաև Վիկտոր Դալլաքյանի նորաստեղծ կուսակցությունը։ Երկուշաբթի օրը նա ամենայն հավանականությամբ կհայտարարի, որ հեռանում է դաշինքից։ Չի բացառվում, որ «Երրորդ հանրապետությունը» չմասնակցեի ընտրություններին։
Դաշինքից դուրս գալու ցանկության մասին հայտարարել են Արամ Գասպարի Սարգսյանը և Պարույր Հայրիկյանը։ Օհանյան-Օսկանյան դաշինքում մնացել են Տիգրան Կարապետյանի «Ժողովրդական» կուսակցությունը և մի քանի մանր միավորումներ։